Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+8°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.44 ▼ −0.10
  • 396.70 ▼ −1.70
  • 4.37 ▼ −0.02
  • 138.95 ▲ +0.01
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 16:45

Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին

Avinyan-Mkrtchyan
Տիգրան Ավինյան-Իրինա Մկրտչյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է արտահայտվել Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի անձնական կյանքին միջամտելուն՝ նրա՝ ենթադրաբար անհայտ նյութ ծխելու տեսանյութի հրապարակումից հետո։

Երևանի ավագանու նոյեմբերի 17-ի նիստում նա հայտնել է, որ սաների ծնողները կողմ են արտահայտվել տնօրենի պաշտոնավարումը շարունակելուն։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Նոյեմբերի 7-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում Մկրտչյանը կաթուցիչով անհայտ նյութ է ծխում։ Տեսանյութի տարածումից հետո նա ներողություն էր խնդրել դպրոցի սաներից ու նրանց ծնողներից և ասել, որ տեսանյութը նկարահանվել է մոտ 8–9 տարի առաջ՝ իր նախկին ամուսնու հեռախոսով։ Դրա տարածումը նա կապել էր գույքային վեճի շրջանակում նախկին ամուսնու կողմից ենթադրյալ շանտաժի հետ։

Ավինյանը նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է դպրոցի սաների ծնողների հետ՝ քննարկելու տնօրենի մասնագիտական որակներն ու հրապարակված տեսանյութը։

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 11-ին, հղում անելով վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, հայտնել էր, որ նոյեմբերի 10-ի հանդիպմանը ծնողները խնդրել են Մկրտչյանին պահել պաշտոնում։ Սարգսյանի խոսքով՝ նրանց դիրքորոշումը հաշվի է առնվել, և տնօրենը շարունակելու է աշխատել։

Ավագանու նոյեմբերի 17-ի նիստում քննարկման առիթ է դարձել անդամներից մեկի ելույթը, որը բարձրացրել է երեխաների հետ աշխատող հաստատության ղեկավարի՝ էթիկայի նորմերին հետևելու հարցը։ Նա քննադատել է իրավիճակը ծնողների հետ քննարկելու՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի որոշումը, ինչպես նաև պետական կառույցների առանձին ներկայացուցիչների հրապարակային աջակցությունը տնօրենին։

«Ծնողները միաձայն ասել են՝ խնդրում ենք՝ այս մարդուն պահեք, որովհետև մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում և հարգում ենք՝ անկախ նրանից, թե ինչ է պարունակում նրա անձնական կյանքին վերաբերող տեսանյութը»,- ծնողների դիրքորոշումն է փոխանցել Ավինյանը։

Քաղաքապետն ընդգծել է, որ երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնն ավագանու անդամի պաշտոնի չափ հանրային չէ։ Նրա խոսքով՝ տնօրենը պատասխանատու է սաների և դպրոցի աշխատանքի կազմակերպման համար, սակայն դա հիմք չի տալիս միջամտելու նրա անձնական կյանքին։

«Մենք կա՛մ միջամտում ենք անձնական կյանքին, կա՛մ ոչ։ Սա պետք է ի սկզբանե որոշել»,- հայտարարել է քաղաքապետը։

Ավինյանն անդրադարձել է նաև նախկին ամուսնու կողմից ենթադրյալ շանտաժի վերաբերյալ Մկրտչյանի հայտարարություններին։ Նա ընդգծել է, որ պատմության հանգամանքներն ապացուցված չեն, և կոչ է արել ենթադրությունների հիման վրա եզրակացություններ չանել։

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 13-ին նաև հայտնել էր, որ Մկրտչյանը ոստիկանություն է դիմել նախկին ամուսնու կողմից սպառնալիքների, բռնության և ենթադրյալ շորթման վերաբերյալ հաղորդմամբ։ Պարբերականի տվյալներով՝ նյութերն ուղարկվել են քննչական ստորաբաժանում։

Armenia Today-ն դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչ ընթացք է տրվել Մկրտչյանի հաղորդմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+