Հայաստանում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +10-ից 12 աստիճան, երեկոյան՝ +3-ից 5 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +4-ից +8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +4-ից +7 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +11 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +6-ից +10 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է +13-ից +16 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +14-ից +16 աստիճանի, հովտային շրջաններում՝ +15-ից +18 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +7 աստիճան, նախալեռնային՝ +8-ից +12 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +9-ից +12 աստիճան, հովտային շրջաններում՝ +10-ից +13 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +10-ից +13 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +13 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +4-ից +7, նախալեռնային շրջաններում՝ +10-ից +14, հովտային շրջաններում՝ +15-ից +19 աստիճան։
Արցախում կանխատեսվում 16 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







