Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 18:07

ԱԺ հանձնաժողովում ՔՊ-ն մերժել է ժողովրդավարության հետընթացի մասին նախագիծը

Azgayin joxov

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ի նիստում բացասական եզրակացություն է տվել «Հայաստան» խմբակցության՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ հայտարարության նախագծին։ Նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Նախագիծը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հայտարարելով, որ Հայաստանում, իր գնահատմամբ, խորանում են ժողովրդավարության ճգնաժամը, մարդու իրավունքների խախտումներն ու անպատժելիության մթնոլորտը։

Պատգամավորը, հիմնավորելով խմբակցության գնահատականները, վկայակոչել է միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններն ու վիճակագրական տվյալները։

Գալստյանի ներկայացմամբ՝ Freedom House-ի գնահատման համակարգում Հայաստանը քաղաքական իրավունքների համար ստացել է 23 միավոր՝ հնարավոր 40-ից, իսկ քաղաքացիական ազատությունների համար՝ 31 միավոր՝ 60-ից։ Նրա խոսքով՝ 2021 թվականից Հայաստանի դիրքը կառավարման որակի համապատասխան վարկանիշում 57-րդից իջել է 64-րդ հորիզոնական։

Պատգամավորն անդրադարձել է նաև կալանքի կիրառման վիճակագրությանը։ Նրա ներկայացրած տվյալներով՝ չորս տարում կալանավորվածների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 2559-ի, իսկ կալանավորման միջնորդությունների բավարարման ցուցանիշը կազմել է 61%։

Գալստյանը մտահոգություն է հայտնել նաև քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք, այդ թվում՝ 8 ինքնասպանություն։ Պատգամավորը հայտարարել է, որ ինքնասպանությունների թիվը վերջին 18 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։

Նա բարձրացրել է նաև շուրջ 60 հազար ընտրողի ձայների հարցը՝ հղում անելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փաստաթղթերին։ Գալստյանի գնահատմամբ՝ խնդիրը վերաբերում է քաղաքացիների ընտրական իրավունքների իրացմանը։

Անդրադառնալով քաղաքական հետապնդումների թեմային՝ պատգամավորը հայտարարել է, որ 2025-2026 թվականներին ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների, փաստաբանների և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ արձանագրվել են քրեական հետապնդումների, խուզարկությունների, կալանավորումների և տարբեր բնույթի ճնշումների բազմաթիվ դեպքեր։

Գալստյանի գնահատմամբ՝ այդ դեպքերի համակցությունը վկայում է ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ քրեական, դատական և տնտեսական միջոցների համակարգային կիրառման մասին։ Նա նաև հայտարարել է, որ ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի առաջնորդներ գտնվում են անազատության մեջ՝ դա որակելով որպես քաղաքական հետապնդումների դրսևորում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չի համաձայնել Գալստյանի ներկայացրած գնահատականներին՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«Տիկի՛ն Գալստյան, ժողովրդավարության մասին մի քիչ այլ պատկերացում ունեք։ Ոչ ժողովրդավարական երկրներում նման նախագծեր չեն բերվում»,- ասել է Եղոյանը։

Նա ընդգծել է, որ հայտարարության մեջ ներկայացված որոշ փաստական հանգամանքներ կարող են ուսումնասիրվել և քննության առարկա դառնալ, սակայն ինքը կտրականապես համաձայն չէ ընդդիմության քաղաքական գնահատականներին։

Եղոյանն առաջարկել է դեմ քվեարկել նախագծին։ Քննարկման ընթացքում իշխող խմբակցության մյուս պատգամավորները ևս առարկել են ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ ընդդիմության ձևակերպումներին։

Քննարկման արդյունքում հանձնաժողովը հայտարարության նախագծին բացասական եզրակացություն է տվել։

Գալստյանը նաև հայտնել է, որ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, խորհրդարանական լսումներ է հրավիրել «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+