Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +9°
  • Երևան+9°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 20:54
Շտապ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը

arsen gevorgyan 2
Արսեն Գևորգյան

Կալանավայրում մահացել է Ստեփանավանի համայնքապետի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։ Տեղեկությունը Armenia Today-ին հաստատել էՀՀ քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Նավիկյանը մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ տեղեկացնելով, որ առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։

Գևորգյանը գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը Ստեփանավանի՝ հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

«Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ Գևորգյանի մահվան պատասխանատվությունը վերագրել է իշխանություններին՝ պնդելով, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանավորումները կատարվում են քաղաքական պատվերով։

«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Կուսակցությունը նաև շեշտել է, որ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից առաջ Գևորգյանին կալանավորել են անհիմն մեղադրանքներով և նրա դեմ վարկաբեկման արշավ սկսել։

«Ուժեղ Հայաստանը» ցավակցություն է հայտնել Գևորգյանի ընտանիքին։

Քրեակատարողական ծառայությունն ավելի ուշ մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Գևորգյանի մահվան հանգամանքներից։

ՔԿԾ-ից հայտնել են, որ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո հերթապահ բուժակը նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Նշվում է, որ ժամը 07։55-ի սահմաններում շտապօգնություն են կանչել, իսկ ժամը 08։30-ի սահմաններում բուժանձնակազմն արձանագրել է նրա մահը։

Ծառայությունից պնդել են, որ հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ չի ներկայացրել։ Մահվան պատճառը ՔԿԾ-ն չի նշել։

Ազգային ժողովի փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Գևորգյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում պետության պատասխանատվության ներքո էր, սակայն կալանավորված անձանց համար նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ չկան։

«Կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է»,- ընդգծել է նա՝ իշխանություններին մեղադրելով անհիմն կալանքների և անմեղության կանխավարկածը խախտելու մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ուսումնասիրություն է սկսվել նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Ուժեղ Հայաստանի» կալանավորված անդամ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ։

Ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ ուսումնասիրություն է սկսվել Գևորգյանի մահվան առնչությամբ։ Ուսումնասիրություն շրջանակում ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից։

ՄԻՊ-ն ընդգծել է, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության պատասխանատվությունն է, իսկ մահվան դեպքերով քրեական վարույթները պետք է քննվեն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։ Պաշտպանը նաև ցավակցություն է հայտնել Գևորգյանի ընտանիքին և հարազատներին։

Հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր Ստեփանավանում 14 անձի, այդ թվում՝ Գևորգյանի ձերբակալության մասին։

Դատարանը Գևորգյանին կալանավորել էր ենթադրյալ ընտրակաշառք տալու մեղադրանքով հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Նա չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գործը համարում էր քաղաքական։

Թարմացված է՝ 10.10.2026 | 16:07

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+