Միքայել Ոսկանյանի կվարտետը հայտնվել է միջազգային ջազի լավագույն 103 նախագծերի շարքում Թառահար, երգիչ և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանի քվարտետն անցել է jazzahead! 2027 միջազգային ջազ ցուցահանդեսի առաջին ընտրական փուլը, հայտնել են կազմակերպիչները։
Կվարտետը ներառված է «Եվրոպական շոուքեյսեր՝ Արևելք և Արևմուտք» ուղղության ցանկում։
Կվարտետի կազմում են Ոսկանյանը (թառ, վոկալ, կոմպոզիցիա), Վարդան Հովսեփյանը (դաշնամուր), Ջասպեր Հոյբին (բաս) և Բեռնհարդ Շիմպելսբերգերը (հարվածային գործիքներ)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







