Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 17:47

Կառավարությունը հետ է կանգնել թաղման նպաստը սահմանափակելու որոշումից

taxman npast
Квартет Микаэля Восканяна

Կառավարությունը քաղաքացիների շրջանում դժգոհություններ առաջացրած թաղման նպաստի տրամադրման կարգը փոխելու նախագիծը չի ուղարկի Ազգային ժողով, գործող կարգը կպահպանվի, հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում էր 2027 թվականի հունվարի 1-ից սահմանափակել թաղման նպաստ ստացողների շրջանակը։

Գործող օրենսդրությամբ՝ թաղման նպաստը տրամադրվում է կենսաթոշակառուի, ինչպես նաև օրենքով սահմանված որոշ այլ խմբերի անձանց մահվան դեպքում։ Նպաստի չափը 200 հազար դրամ է, որը վճարվում է հուղարկավորությունը կատարած անձին՝ համապատասխան դիմումի և փաստաթղթերի հիման վրա։

Նոր կարգավորմամբ առաջարկվում էր նպաստը տրամադրել միայն այն դեպքում, երբ մահացածը պատկանում էր անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին։ Այսինքն, կենսաթոշակառուների այն ընտանիքները, որոնք չէին համապատասխանում անապահովության նպաստ ստանալու չափանիշներին, այլևս չէին կարողանա ստանալ թաղման նպաստը։

Թորոսյանը հայտնել է, որ հանրային արձագանքից և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկումներից հետո որոշել են հրաժարվել նախաձեռնությունից։

«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ։ Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- ասել է Թորոսյանը։

Կառավարությունը փոփոխությունը հիմնավորել էր սոցիալական աջակցության ավելի հասցեական համակարգի անցնելու անհրաժեշտությամբ։ Նախատեսվում էր, որ շահառուների շրջանակի կրճատման արդյունքում տարեկան շուրջ 4,3–4,4 մլրդ դրամ կխնայվեր, և այդ միջոցները կուղղվեին կենսաթոշակների բարձրացմանը։

Սակայն առաջարկը դժգոհություններ էր առաջացրել քաղաքացիների շրջանում։ Քննարկումների ընթացքում մտահոգություններ էին հնչել, որ սոցիալապես անապահով, բայց անապահովության նպաստ չստացող ընտանիքները կարող են զրկվել թաղման ծախսերը հոգալու համար նախատեսված աջակցությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Անձնագիր՝ 24 ժամում․ որքան արժե արագացված ծառայությունըՆոյեմբերի 15
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+