Փրկարարները հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 8-ին ահազանգեր են ստացվել տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։
Ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի և դժվարանցանելի ճանապարհների պատճառով տրանսպորտային միջոցները չեն կարողացել շարունակել ընթացքը։
Փրկարարներն արձագանքել են ահազանգերին՝ քարշակել և արգելափակումից դուրս բերել տրանսպորտային միջոցները, քաղաքացիներին տեղափոխել անվտանգ տարածքներ և իրականացրել անհրաժեշտ այլ աշխատանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







