Նոյեմբերի 5-ի ցերեկը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Երևանում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան՝ անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 15-17, երեկոյան՝ 9-11 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 13-16, հովտային շրջաններում՝ 15-17 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11, նախալեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 14-16, հովտային շրջաններում՝ 15-17 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 15-17 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 7-10, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 6-8, նախալեռնային շրջաններում՝ 14-18, հովտային շրջաններում՝ 20-23 աստիճան տաքություն։
Արցախում կանխատեսվում է 18 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







