Նոյեմբերի 4-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Երևանում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան՝ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 17-19, երեկոյան՝ 11-13 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 14-16 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 15-18 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 17-19, հովտային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում՝ 14-18 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-18, հովտային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-12, նախալեռնային շրջաններում՝ 16-19, հովտային շրջաններում՝ 21-24 աստիճան տաքություն։
Արցախում կանխատեսվում է 18 աստիճան տաքություն։© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







