Նոյեմբերի 3-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 18-20, երեկոյան՝ 12-14 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 11-14, նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 16-18, հովտային շրջաններում՝ 18-21 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 10-13, նախալեռնային շրջաններում՝ 15-19 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 18-20, հովտային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 19-21 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15, նախալեռնային շրջաններում՝ 19-21 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-12, նախալեռնային շրջաններում՝ 14-18, հովտային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։
Արցախում կանխատեսվում է 16 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







