Մենք կառուցում ենք քաղաք, որտեղ յուրաքանչյուր նոր բան արվում է քեզ համար, հոկտեմբերի 11-ից մեկնարկած «Էրեբունի-Երևան 2807» տոնի առթիվ երևանցիներին ուղղված իր ուղերձում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանի խոսքով՝ յուրաքանչյուր բարեփոխման հիմքում նույն գաղափարն է՝ արժանապատիվ կյանք յուրաքանչյուր երևանցու համար։
«Մաքուր բակ, հարմար տրանսպորտ, ապահով միջավայր՝ քեզ համար։ Եվ հենց այդ սիրով ենք առաջնորդվում, որ Երևանը լինի մարդկանց համար քաղաք։ Գիտեմ՝ դեռ շատ խնդիրներ կան, բայց հենց դրանց լուծման ճանապարհին է երևում մեր միասնականությունը։ Քաղաքը փոխվում է՝ պահպանելով իր ոգին, բայց ամեն օր մի փոքր ավելի լավն է դառնում»,- հավելել է քաղաքապետը։
Այսօր Երևանի տոնն է՝ 2807-ամյակը։ Քաղաքին նվիրված միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 11-ից։ Հոկտեմբերի 12-ի միջոցառումներին ծանոթացիր այստեղ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







