Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացու փողոց և հակառակ ուղղությամբ հին ԼԵԴ լուսատուները կփոխարինվեն նորով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ լուսատուների փոխարինման աշխատանքները կկատարվեն հունվարի 18-ին։
«Ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում կփոխարինվեն Խանջյան փողոցից թունելով դեպի Հերացի փողոց (Գետառի նորակառույց ճանապարհ), նույն օրը՝ ժամը 14:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Հերացի փողոցից թունելով դեպի Խանջյան փողոց երթևեկելի ճանապարհահատվածների լուսատուները»,- ասվում է հաղորդագրությունում։
Քաղաքապետարանը հավելում է, որ աշխատանքները կիրականացվեն «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







