Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ. 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
Ըստ Կուբատյանը՝ նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։
«Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի»,- գրել է Կուբատյանը՝ հիշեցնելով, որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է։
Հովսեփ Կուբատյանը նաև ընդգծել է, որ այս պահին կարևոր է մնալ տանը, առողջ լինել, և ամեն ինչ լավ է լինելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







