Շուրջ 300 արցախցի, նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված երևանաբնակ ընտանիքների երեխաներ բևեռային ճեպընթացով մեկնել են կախարդական ճամփորդության, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ամանորյա բարեմաղթանքներով՝ երեխաներին ուղեկցել և ճանապարհել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
2.5 ժամ ուղևորության ընթացքում մանուկները հեքիաթային կերպարների ու ձմեռ պապի հետ խաղացել են, զվարճացել և ջերմ հուշերի նոթատետրը ավելացրել ևս մեկ անմոռանալի օրով: Երեխաների ուրախ ժամանցը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:






© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







