Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:06

Համայնքային գույքը գողանալու և վնասելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Վերջերս համացանցում տարածվեց տեսանյութում, որում անհայտ անձինք գողանում են Արշակունյաց պողոտա — Գարեգին Նժդեհ փողոցների ստորգետնյա անցումի լամպերը:

«Անընդհատ քաղաքացիներից զանգեր էինք ստանում, որ անցումը լուսավորված չէ: Շաբաթը մեկ քանի անգամ նոր լամպեր էին տեղադրվում «Երքաղլույս» ընկերության կողմից: Սակայն ահազանգերը շարունակվում էին»,- պատմում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Դեպքով այժմ զբաղվում են իրավապահները: Այսօր տարածքում նաև հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը: Սա համայնքային գույքը գողանալու կամ վնասելու միակ դեպքը չէ:

«Մոտ մեկ շաբաթ առաջ Կոմիտասի անվան զբոսայգում քաղաքացիները կոտրել էին աղբամաներն ու թափել աղբը»,— ասում է Ռազմիկ Մկրտչյանը:

Անցած տարի ու նաև այս օրերին շատ են քաղաքային աղբարկղերն ու աղբամաններն այրելու դեպքերը: Անզգուշություն, թե՞ դիտավորություն: Երկու դեպքում էլ օրենքը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում՝ քրեական:

«Բացի այն, որ ամբողջությամբ պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե պարզվում է, որ այն գերազանցում է 5 հազար դրամը, ապա, դիմումի հիման վրա, կարող են հարուցվել քրեական գործեր»,-մանրամասնում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Նարեկ Խաչատրյանը:

2019 թվականին ոստիկանությունը Երևանում արձանագրել է պետական գույքի գողության և վնասելու 41 դեպք, բացահայտվել է 13-ը: 2020-ի 6 դեպքերից 3-ը բացահայտված են: Դրանց մի մասը եղել է անզգուշության հետևանքով, մի մասը՝ դիտավորությամբ: Հիմնական թիրախները ստորգետնյա անցումներն են, վերելակները:

«Ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվում է նաև ամենօրյա հսկողություն: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկում ենք նաև որոշակի վայրերում տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը»,- հավելում է Նարեկ խաճատրյանը:

Քաղաքային գույքը՝ ճանապարհային նշանները, հենապատերն ու եզրաքարերը հաճախ վնասվում են անզգույշ վարորդների պատճառով և ճանապարհային վթարների ժամանակ:

Երևանի քաղաքապետրանը հորդորում է քաղաքացիներին խնամքով օգտագործել և պահպանել քաղաքին պատկանող գույքը. չէ՞ որ այն ձեռք է բերվում նաև քաղաքացիների վճարումների շնորհիվ և ծառայում է բոլորին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+