Այսօր լուսադեմին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասնագիտացված տեխնիկայով, հատուկ մաքրող միջոցների կիրառմամբ մաքրվել, այնուհետ նաև լվացվել է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտան՝ ողջ երկայնքով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետրանի մամուլի ծառայությունից։
Բացի ջրցան մեքենաներից, աշխատանքներին ներգրավվել են նաև մարդկային ռեսուրսներ: Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ գործընթացը կկրի պարբերական բնույթ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







