Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:51

Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին. Երևանի ավագանու անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է նույն խմբակցության և քաղաքապետարանից դուրս որոշ շրջանակների կողմից Երևանի ավտոբուսային պարկի թարմացմանն ուղղված մի գործողության մասին, որը նա «տխրահռչակ սաբոտաժ» է որակել։

«Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին, այն էլ՝ երևանցիների երևի ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի։ Խոսքը նոր ավտոբուսների մասին է, որի գնման համար ավագանին պետք է որոշում կայացնի։

Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի և նոր ավտոբուսների գնումը տապալվի։ Դա կնշանակեր, որ երևանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլ այն ժամանակ նաև կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։ Սաբոտաժի փորձն արվում է ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։

Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միևնույն է, իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղաքապետի բացակայության արդյունքում էր տապալվելու, այլ իրենց։

Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ։

Նիստը կայանում է մեծ ջանքերի շնորհիվ, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, որոշ ավագանու անդամների հետ միասին հատ-հատ հաշվում էինք, թե քանի հոգի է նիստին մասնակցելու։ Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք»,- պատմում է Գևորգյանը։

Ըստ նրա՝ հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երևան, այդ նույն «սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում»։

«Հարգելի երևանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական և կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը»,-գրում է ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Այս հարցով ավագանու նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին։

Ըստ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ Մարությանը դեռևս մեկ տարի առաջ դուրս է եկել ՔՊ կուսակցությունից և խզել է կապը կենտրոնական իշխանություններից։

Մարությանն էլ, արձագանքելով տարբեր տեղեկություններին, հայտնել է, որ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի և որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի։

Գործող քաղաքապետին անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ նախաձեռնող կողմը պետք է առաջադրի նաև քաղաքապետի նոր թեկնածուի: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
ՔՊ-ն Հայկ Մարությանին ցանկանում է փոխարինել Հրաչյա Սարգսյանով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+