«Երևանի քաղաքապետարանում կա քաղաքական ճգնաժամ։ Արդեն մեկ տարի է, ինչ Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից։ Մենք մոտավորապես մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, սակայն չի հաջողվել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նրա խոսքով՝ Երևանի բնակիչները չեն նկատել այդ ճգնաժամը, սակայն այն բազմիցս արտահայտվել է կառավարության հետ հարաբերությունների, տարբեր աշխատանքային հարցերի, ավագանու հետ հարաբերությունների հարցերում:
Գալաջյանը տեղեկացրել է, որ առաջիկայում խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ, որում նշված կլինի նաև քաղաքապետի իր թեկնածուի անունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







