Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:40

Գալիք տարում կբարեկարգվեն մայրաքաղաքի մի շարք բակեր

Երևանում 2020 թվականի համայնքային բյուջեով բակերի հիմնանորոգման և նորերի ստեղծման համար նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 34 մլն 100 հազար դրամ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիմնանորգումների ու կառուցումների շրջանակներում նախատեսվում է համալրել բակերը նոր մարզասարքերով:

Համայնքային բակերում ֆուտբոլի մինի դաշտերը հաջորդ տարի համայնքային բյուջեով չեն կառուցվելու, սակայն այդ բացը կլրացվի այլ ձևով: Մասնավորապես «Ակտիվ քաղաքացի» հարթակի շրջանակներում նախատեսվում է մի քանի մարզահրապարակի կառուցում։

Քաղաքապետարանից նշում են, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քաղաքացիների կողմից եղել են բակերի բարեկարգման մի քանի նոր գաղափարներ, որոնք 2020 թվականին ծրագրի բյուջեով կյանքի կկոչվեն:

Այն բակերում, որտեղ դեռ շարունակում են գերակշռել ավտոտնակները, Երևանի գոտիավորման նախագծերի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում իրականացվելու է խաղահրապարակների բարեկարգման նորմերի ստեղծման աշխատանքներ:

Ըստ ծրագրի՝ վարչական շրջաններում,մասնավորապես շենքերի բակային հատվածներում իրականացվելու են բարեկարգման աշխատանքներ: Ծրագիրը մասնավորապես վերաբերում է անկազմակերպ տեղադրված ավտոտնակների, ինչպես նաև խարխուլ շինությունների ծանրաբեռնված տարածքների մաքրմանը, տեղում ստորգետնյա ավտոկայանատեղերի, իսկ վերգետնյա հատվածներում հանգստի, ժամանցի, մանկական խաղահրապարակների պատրաստմանը, կանաչապատմանն ու բարեկարգմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+