Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու հերթական նիստի ժամանակ խոսեց մեքենաների ապօրինի կայանման մասին։
«Այսօր մեքենաները կանգնում են մայթին, բայց մայթին կայանել չի կարելի թե՛ հիմա, թե՛ հետո։ Այսինքն, այս առումով, կներեք բառիս համար, բայց այսօրվանից սկսած պետք է «նեղենք» վարորդին ու թույլ չտանք, որ կանգնի մայթին։ Ինձ համար ցավալի է կենտրոնում տեսնել այն վիճակը, երբ մայրիկը սայլակով երեխայի հետ չի կարողանում մայթով անցնել, որովհետև մեկը որոշել է, որ իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճված լինեն մայթին։ Մեծ տուգանքով պետք է պատժել այդ մարդուն։ Ցավոք, ճանապարհային ոստիկանությունն այս առումով չունի անհրաժեշտ հզորությունը՝ չեն հասցնում»,-ասաց նա։
Նա նշեց, որ այսօր ՃՈ-ն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ, թեպետ այդ աշխատանքը պետք է ամենօրյա բնույթ կրի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







