Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:47

Քաղաքական հետապնդումները շարունակվում են․ Քաղաքապետարանի պաշտոնյան ահազանգում է

Կառուցվածքային փոփոխությունները՝ իրականում քաղաքական հետապնդումները, Երևանի քաղաքապետարանում շարունակվում են: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը։  

Նա, մասնավորապես գրել է․ «Երևանի քաղաքապետարանում աշխատում եմ շուրջ 12 տարի,
Երևան համայնքի զարգացման քառամյա առաջին ծրագրի համահեղինակն եմ, որն, ի դեպ, մինչ օրս Երևանը զարգացնելու բազիսային փաստաթուղթն է, Երևանի քաղաքապետարանի արարողակարգի ինստիտուտի կայացման մեջ իմ համեստ ներդրումն եմ ունեցել, որպես ոլորտի պատասխանատու, ինչը թույլ է տվել Երևանը ներկայանալի դարձնել թե’ դրսում, թե’ ներսում Երևան ժամանած հյուրերի համար:

Հիմա իրականության մասին. 2018թ․-ի վերջերից քանիցս «հորդորել» են՝ ուղիղ և անուղղակի ձևերով՝ դիմում գրել և դուրս գալ աշխատանքից, հորդորողները բացարձակ կապ չունեն համայնքային կառավարման հետ. ստացել են մերժում: Ստեղծել են բոլոր հնարավոր իրավիճակները, որ ես ինքս դուրս գամ աշխատանքից, սակայն ես մնացել եմ ու ծառայել հանուն Երևանի։ Մի օր կմանրամասնեմ, թե քանի անգամ եմ փրկել շատերի երեսը՝ կանխելով Երևանի բարի համբավի արատավորումը: Այսօր տեղեկացա, որ այլ տարբերակ չգտնելով՝ ուզում են կրճատել հաստիքս՝ ի վերջո ինձնից և չի բացառվում վարչության այլ «անցանկալի» համայնքային ծառայողներից «ազատվելու» համար: Ականջներդ կանչի ֆինանսական վարչության իմ հարգելի’ կոլեգաներ և ինչու՞ միայն դուք:

Շատ մանր եք, հավատացե’ք, ու այդ մանրության մեջ փորձում եք խառնել հնարավորինս ամեն ինչ՝ մոռանալով, որ սա փոքր քաղաք է, ուր շենքերի վարդագույն պատերը, հին ու նոր բակերն ու փողոցներն այնքա՜ն բան են տեսել ու այնքա՜ն բանի պատասխանել, որ սրա պատասխանն էլ չի ուշանա հենց երևանյան տարբերակով՝ ուր միշտ հաղթում է Եռագույնը: Ախր դուք հաստատ ինձանից շատ չեք ապրել ու ապրում Երևանով, դուք հաստատ ինձանից շատ չեք սիրում Երևանն ու չեք գնահատում նրա վեհ արժեքը ու չեք էլ կարող։
Դիմում եմ Երևանի ավագանու խմբակցություններին, անհատ անդամներին՝ ի վերջո, համայնքային ծառայողը պաշտպանվա՞ծ է օրենքով, թե «օրենքով» օրենքը խախտելով՝ կարող են ազատվել բոլոր մտահոգ ու հայրենասեր մարդկանցից»։

Նշենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ևս ահազանգել էր Մ․ Սահակյանին աշխատանքից ազատելու ցանկության մասին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+