Թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Կարապետյանը հայտնել է, որ այս օրերին մանկապարտեզը չի բացվել հենց վարակման դեպքի կասկածի պատճառով:
«Հետևաբար՝ այս մանկապարտեզ երեխաներ չեն հաճախել, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ»,- գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218938977171159&id=1405208089
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







