Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:28

Գվինեա-Բիսաուում զինվորականները զավթել են իշխանությունը և հայտարարել «վեց հրատապ միջոցառման» մասին

Գվինեա-Բիսաուում զինվորականները զավթել են իշխանությունը և հայտարարել «վեց հրատապ միջոցառման» մասին

Գվինեա-Բիսաուի զինվորականների մի խումբ ազգային հեռուստատեսությամբ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ զավթել է երկրի վերահսկողությունը, հայտնում է Africaguinee պորտալը:

Նրանք իրենց անվանել են «Ազգային անվտանգության և հասարակական կարգի վերականգնման գլխավոր ռազմական հրամանատարություն»: Զինվորականներն իրենց գործողությունները կապել են երկրի ղեկավարության և թմրավաճառների միջև կնքված համաձայնության հետ:

Մինչև սահմանադրական կարգի «վերականգնումը» նրանք կիրառելու են «վեց հրատապ միջոցառում»։ Դրանք են՝ Ումարու Սիսոկու Էմբալոյի հեռացումը նախագահի պաշտոնից, երկրում ընտրությունների կասեցում, բոլոր հաստատությունների փակումը մինչև հետագա ծանուցում, ԶԼՄ-ների գործունեության կասեցում, ցամաքային, ծովային և օդային սահմանների փակում։ Նաև ժամը 21:00-ից մինչև 06:00-ն պարետային ժամ է հայտարարվել։

Գվինեա-Բիսաուի նախագահն ընդունել է երկրում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջումը և հայտարարել, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբում: Ձերբակալվել են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բիագե Նա Նտանը, նրա տեղակալ, գեներալ Մամադու Տուրեն և Ներքին գործերի նախարար Բոշե Կանդեն: Նախագահը մեղադրում է Գլխավոր շտաբի պետին դավադրության մեջ։

Նախագահական ընտրությունները Գվինեա-Բիսաուում տեղի էին ունեցել նոյեմբերի 23-ին: Գործող նախագահը հայտարարել էր հաղթանակի մասին՝ հավաքելով ձայների 65%-ը, իսկ պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեին նոյեմբերի 27-ին: Ընդդիմության թեկնածու Ֆեռնանդո Դիաս դե Կոստան նույնպես հայտարարել էր հաղթանակի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+