Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան մեղղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով՝ կապված 2024թ. բողոքի ցույցերի հետ, որի ժամանակ մոտ 300 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Հուլիսին դատարանը մեղադրանք էր առաջադրել Հասինային, ինչպես նաև Ներքին գործերի նախկին նախարար Ասադուզաման Խան Կամալին և ոստիկանության նախկին գլխավոր տեսուչ Չոուդհուրի Աբդուլլահ Ալ-Մամունին։ Վերջինս մեղավոր է ճանաչվել և համաձայնվել է ցուցմունք տալ մյուս մեղադրյալների դեմ։ Բանգլադեշի օրենսդրությամբ՝ այս հանցագործության համար առավելագույն պատիժը մահապատիժն է։
Նրանք մեղադրվում են 2024 թվականի ամռանը ցուցարարների զանգվածային սպանություններ կատարելու, նրանց վիրավորելու, կանանց և երեխաների բռնաբարելու, մարմիններ այրելու և զոհերին բժշկական օգնություն չցուցաբերելու համար։
2024 թվականի հուլիսին Բանգլադեշի համալսարանական կամպուսում բողոքի ցույցեր էին բռնկվեցին։ Ուսանողները դժգոհում էին 1971 թվականի անկախության պատերազմի վետերանների ընտանիքների անդամների համար աշխատատեղերի 30%-ը կրճատելու պրակտիկայի վերականգնման դեմ։ Այս պրակտիկան վերացվել էր 2018 թվականին, բայց վերականգնվել դատարանի որոշմամբ 2024 թվականի հունիսին։ Ուսանողներն այն համարում են խտրական, հատկապես հաշվի առնելով երկրում գործազրկության բարձր մակարդակը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է շուրջ 1400 մարդ։ Բողոքի ցույցերից հետո վարչապետը փախել էր Հնդկաստան, իսկ Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Շահբուդինը լուծարել էր խորհրդարանը՝ նախքան Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մուհամմադ Յունուսի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորումը։






































