Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ալ Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ինքն աշխարհի ամենահայտնի մարդն է, ավելի ճանաչված, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին Ռոնալդուն նշել է լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում:
«Ես ավելի հայտնի եմ, քան Թրամփը: Ես աշխարհի ամենահայտնի մարդն եմ։ Տվեք ինձ ինձանից ավելի հայտնի մեկ մարդու անուն»,- ասել է նա:
Միաժամանակ, նա ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել:
«Թրամփը կարող է օգնել փոխել աշխարհը: Կցանկանայի հանդիպել նրան։ Թրամփին կասեի, որ մենք նրա հետ ընդհանուր բան ունենք, բայց չեմ կարող այդ մասին խոսել հարցազրույցում»,- նշել է ֆուտբոլիստը:
Ամռանը Ռոնալդուն անձնական ինքնագրով մարզաշապիկ էր ուղարկել Թրամփին։
Այն բանից հետո, երբ հաղորդավար Մորգանն առաջարկել է ներկայացնել Ռոնալդուին Թրամփին, նա կրկնել է, որ ցանկանում է «հաճելի զրույց» ունենալ ԱՄՆ նախագահի հետ:
Ոչ մի քաղաքական նպատակ չառաջադրելով՝ Ռոնալդուն հայտնել է, որ իր հավանական հանդիպումը նվիրված կլինի խաղաղ բանակցություններին:




































