Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հոկտեմբերի 27-ին կայցելի Անկարա, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ բանակցությունների կենտրոնում կլինեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը, այնտեղ հրադադարի պահպանումը և դրա վերականգնման հեռանկարները: Կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային այլ հակամարտություններ:
Նշվում է, որ կքննարկվի նաև Թուրքիայի կողմից Eurofighter կործանիչների գնման հարցը:
Ավելի վաղ բրիտանական Գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել էր, որ Թուրքիան կիսում է Մեծ Բրիտանիայի շահերը կայուն Կովկասի և Կենտրոնական Ասիայի առումով՝ ազատ արտաքին վնասակար ազդեցությունից։





































