ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին անվանել է թմրավաճառ, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Նա թմրավաճառ է։ Կոլումբիայի նախագահը թմրավաճառ է»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ Ասիա մեկնելուց առաջ։
ԱՄՆ-ն նախկինում պատժամիջոցներ էր կիրառել Կոլումբիայի նախագահի, նրա կնոջ և ավագ որդու նկատմամբ։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են դեպի Միացյալ Նահանգներ շարժվող «թմրամիջոցներով բեռնված խոշոր սուզանավ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







