ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են դեպի Միացյալ Նահանգներ շարժվող «թմրամիջոցներով բեռնված խոշոր սուզանավ»։
«Ինձ համար պատիվ էր ոչնչացնել դեպի Միացյալ Նահանգներ շարժվող, թմրանյութեր տեղափոխող մեծ սուզանավը։ ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ նավը տեղափոխում էր ֆենտանիլ և այլ անօրինական նյութեր»,- գրել է նա Truth Social-ում։
Նա հավելել է, որ նավում գտնվող չորս մարդուց երկուսը զոհվել է, իսկ երկու փրկված կվերադարձվի իրենց հայրենի երկրներ՝ Էկվադոր և Կոլումբիա։





































