Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Բուդապեշտում պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն, հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ժամկետներն իրականում դեռևս չեն որոշվել․ դա դեռ առջևում է, սակայն մինչ այդ անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստություն, և դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նա լրագրողներին։
Պեսկովն ընդգծել է, որ գագաթնաժողովի անցկացումը երկու նախագահների փոխադարձ ցանկությունն է, սակայն դրա կազմակերպման շուրջ տարածվել են բազմաթիվ լուրեր և շահարկումներ։
«Իրականությանը դրանք մեծամասամբ չեն համապատասխանում»,- ավելացրել է նա։
Պեսկովի կարծիքով՝ ստեղծված դադարն իրապես պահանջում է միջամտություն բարձր մակարդակով, սակայն այդ միջամտությունը պետք է լավ նախապատրաստվի։
Հոկտեմբերի 16-ին Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, թեման Ուկրաինայի հարցի կարգավորումն էր։ Զրույցից հետո առաջնորդները համաձայնել էին հանդիպել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, սակայն ճշգրիտ ամսաթիվը չէր հայտարարվել։ Բուդապեշտն ընտրվել էր որպես հանդիպման վայր։
Թրամփի վարչակազմի պաշտոնյաներից մեկը «Ռիա Նովոստիին» հայտնել էր, որ մոտ ապագայում նման հանդիպում նախատեսված չէ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն, այսօր տեղեկացրել է, որ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 23-ից սահմանափակել է Ուզբեկստանի հինգ արտահանողի կողմից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրումը ՌԴ, որոնք թույլ են տվել բուսասանիտարական պահանջների...
Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։ Նրա...
Իրանի զինված ուժերը հայտարարել են Քուվեյթում ամերիկյան ուժերի տեղակայման երեք ռազմական օբյեկտի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու մասին, հայտնել...
Կատարը, Եգիպտոսը, Պակիստանը և այլ միջնորդներ ԱՄՆ-ին ու Իրանին ներկայացրել են 10-օրյա հրադադարի առաջարկ, հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ...
Միջնորդներն Իրանին են փոխանցել Միացյալ Նահանգների հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի: Աղբյուրի համաձայն՝...
Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմն ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...
Read moreDetailsԲաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news