ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի պլանավորում, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։
«Մոտ ապագայում Թրամփի և Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու ծրագրեր չկան»,- նրա խոսքերը մեջբերել է CBS-ը։
Հոկտեմբերի 16-ին Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որի թեման Ուկրաինայի հարցի կարգավորումն էր։ Զրույցից հետո առաջնորդները համաձայնել էին հանդիպել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, սակայն ճշգրիտ ամսաթիվը չէր հայտարարվել։ Բուդապեշտն ընտրվել էր որպես հանդիպման վայր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







