ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ուկրաինական ճգնաժամը լուծելու իր մտադրության մասին՝ Գազայի հակամարտության կարգավորումից հետո, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Նախ, պետք է ավարտենք Ռուսաստանի հետ, պետք է լուծենք այս հարցը»,- ասել է նա Իսրայելի Քնեսեթում ունեցած ելույթի ժամանակ։
Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր՝ հավատում է, որ Մոսկվայի և Կիևի միջև կարող է համաձայնություն լինել։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական հարցերն Ուկրաինայի հետ և աշխատել ցանկացած ձևաչափով։ Մոսկվան դեռևս պատասխան չի ստացել Կիևից Ստամբուլում բանակցությունների ժամանակ առաջ քաշված մարդասիրական, ռազմական և քաղաքական հարցերն ավելի կոնկրետ լուծելու համար երեք աշխատանքային խմբեր ստեղծելու առաջարկին։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 9-ին համաձայնության էին եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի շուրջ: Համաձայնագրի շրջանակներում շարժումը համաձայնել էր ազատ արձակել բոլոր պատանդներին, Իսրայելն, իր հերթին, պարտավորվել էր զորքերը դուրս բերել համաձայնեցված գծեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







