Ֆրանսիայի վերանշանակված վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն մտադիր է ձևավորել կառավարություն՝ զերծ երկրի քաղաքական կուսակցությունների ազդեցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ անհրաժեշտ է կառավարություն, որը կարտացոլի խորհրդարանում ուժերի հավասարակշռությունը»,- հայտարարել է վարչապետն իր ելույթում։
Լեկորնյուի խոսքով՝ կառավարության ղեկավարի պաշտոնում իր հաջող աշխատանքի պայմանները դեռևս չեն բավարարվել։
«Չի կարելի ստանձնել վարչապետի պաշտոնը, երբ դրա համար պայմանները չեն բավարարվել։ Ոչինչ չի փոխվել։ Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեկորնյուին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։






































