Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա 2 օրերի ընթացքում կնշանակի նոր վարչապետ, հայտնել է France24-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին:
Նախագահականից նաև նշել են, որ օրենսդիրների մեծամասնությունը դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է հասունացել, երբ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հոկտեմբերի 6-ին հրաժարական էր տվել մեկ ամսից էլ քիչ պաշտոնավարումից հետո՝ երկրում բողոքի ցույցերի ֆոնին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն՝ խորհրդարանի ստորին պալատի բարձրագույն կոլեգիալ մարմինը, հոկտեմբերի 8-ին չէր ընդունել Մակրոնին իմփիչմենթ հայտարարելու առաջարկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







