Ռեկորդային թվով՝ 125 անօրինական միգրանտ է մեկ նավակով հասել Մեծ Բրիտանիա, հաղորդում է ITV հեռուստաալիքը։
Նրանք Բրիտանիա են հասել՝ հատելով Լա Մանշը: Նախորդ ռեկորդը 106 միգրանտ էր մեկ նավակում, որը գրանցվել էր օգոստոսին։
Այս ֆոնին Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է, որ կքննի «միգրացիոն համակարգում կարգուկանոնը վերականգնելու» բոլոր տարբերակները, հավելում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անօրինական միգրանտները հաճախ ցանկացած միջոց են որոնում, որպեսզի հայտնվեն Մեծ Բրիտանիայում և ստանան փախստականի կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս օգտվել ֆինանսական օգնությունից և սոցիալական ծրագրերից»,- գրում է աղբյուրը։
2024 թվականին ավելի քան 36,8 հազար անօրինական միգրանտ էր հասել Միացյալ Թագավորություն՝ Լա Մանշը հատող նավակներով, ինչը մեկ քառորդով ավելի է, քան 2023-ին։
Երկրի իշխանություններն օրական մի քանի միլիոն ֆունտ ստեռլինգ են ծախսում ապաստան հայցողներին հյուրանոցներում տեղավորելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին առաջարկել էր օգտագործել զինված ուժերը՝ անօրինական միգրացիան կանգնեցնելու նպատակով։






































