ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, վիճաբանել են ուղղաթիռում, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Sky News-ին։
Լրատվամիջոցի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է նախագահական զույգը թեժ խոսում, ամենայն հավանականությամբ՝ վիճաբանում, ինչի ընթացքում Մելանյան գլուխը թափահարում է, իսկ Թրամփը ցուցամատն ուղղում է կնոջ ուղղությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկինն սպառնացել էր ավելի քան 1 մլրդ դոլար փոխհատուցման պահանջով դատական հայց ներկայացնել ընդդեմ նախկին նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի, որը հայտարարել էր, թե նրան և ապագա ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին, ծանոթացրել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնը։ Էփշթեյնը, որին մեղադրում էին սեռական շահագործման, մարդկանց թրաֆիքինգի, բռնաբարությունների և առևանգումների մեջ, 2019 թվականին ինքնասպանություն էր գործել։





































