Իսպանիան և Իտալիան ռազմական նավեր են ուղարկում Գազա ուղևորվող օգնության նավերի խմբին պաշտպանելու համար։ Այս քայլը պետք է օգնի շրջանցել Իսրայելի շրջափակումը և օգնություն հասցնել պաղեստինցիներին։
Նավերի խումբը ենթարկվել է մի շարք հարձակումների, որոնց ժամանակ օգտագործվել են դրոններ, պայթյուններ են հնչել, վնասվել է կապը, նաև անհայտ առարկաներ են նետվել նավակների վրա։ Իտալիան արդեն ուղարկել է իր ռազմական նավը, իսկ Իսպանիան պատրաստվում է նավ ուղարկել՝ ապահովելու օգնության նավերի անվտանգությունը։
Այս միջոցառումները նպատակ ունեն ապահովել մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա և աջակցել այնտեղի բնակչությանը։
2024-ի հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինը։
Սեպտեմբերի 22-ի դրությամբ՝ ՄԱԿ-ի 153 անդամ պետություն, ինչպես նաև Վատիկանը, ճանաչել են Պաղեստինի անկախությունը։ Ֆրանսիայից բացի, ցուցակին վերջինը միացել են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Ավստրալիան և Պորտուգալիան։






































