Լեհաստանի իշխանությունները որոշել են բացել Բելառուսի հետ սահմանը, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրում է «Սպուտնիկ Բելառուս»-ը։
Տուսկի խոսքով՝ սահմանային անցակետերը կվերսկսեն բնականոն գործունեությունը հինգշաբթի կեսգիշերին։
«Որոշել ենք վերաբացել սահմանային, երկաթուղային և ճանապարհային անցակետերը, որոնք փակ էին «Զապադ» զորավարժությունների պատճառով»,- ասել է նա։
Ավելի վաղ Լեհաստանն անժամկետ փակել էր Բելառուսի հետ սահմանը։






































