Լեհաստանն անժամկետ փակել է Բելառուսի հետ սահմանը, գրում է «Բելտա» գործակալությունը։
Նշվում է, որ լեհ սահմանապահները փշալարերով պատել են Բրեստի անցակետի դիմացի կամուրջը՝ այդպիսով փակելով իրենց սահմանը։ Լեհաստանի անվտանգության ուժերը փշալարի վրա մետաղական ցանկապատ են կառուցել։ Հերթում մնացել է մի քանի մեքենա, որոնք ստիպված կվերադառնան Բելառուս։
Բելառուսի սահմանային պետական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ին լեհական կողմը Բելառուս մուտք գործելու համար ներկայացրել է ավելի քան 260 մեքենա։ Սահմանը հատել են Բելառուսի և այլ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի քաղաքացիներ։
Սեպտեմբերի 11-ին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է Բելառուսի սահմանային պետական կոմիտեին Բելառուս-Լեհաստան սահմանի անցակետերի փակման մասին՝ սեպտեմբերի 12-ին, Բելառուսի ժամանակով ժամը 1:00-ից։ Սա վերաբերում է Բրեստ-Տերեսպոլ և Կոզլովիչի-Կուկուրիկի ճանապարհային անցակետերին, ինչպես նաև չորս երկաթուղային անցակետերին՝ Գրոդնո-Կուզնիցա Բելոստոցկայա, Բերեստովիցա-Զուբկի Բելոստոցկիե, Սվիսլոչ-Սեմենովկա, Բրեստ-Տերեսպոլ: Լեհական կողմը խոստացել է անցակետերի վերագործարկման ամսաթվերի մասին լրացուցիչ հայտարարել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանի օդային տարածք անհայտ օբյեկտների ներխուժման պատճառով փակվել են Վարշավա և Ժեշուվ քաղաքների օդանավակայանները։





































