Փարիզում կայացած «Ոսկե գնդակ» 69-րդ մրցանակաբաշխությանը ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ, իսկ «Բարսելոնայի» կիսապաշտպան Այդանա Բոնմատին արժանացել է լավագույն ֆուտբոլիստուհի տիտղոսին, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Ոսկե գնդակը» Դեմբելեին հանձնել է հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն։ Քվեարկության արդյունքներով՝ երկրորդ տեղը գրավել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը։ Նշվում է, որ «Արսենալի» կանանց թիմը ճանաչվել է տարվա լավագույն ակումբ։
2024-ին «Ոսկե գնդակի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







