Ռուսաստանի «Շերեմետևո» օդանավակայանում սահմանափակումների պատճառով «Աէրոֆլոտ»-ը փոփոխել է թռիչքների ժամանակացույցը, հայտնում է ավիաընկերությունը։
Նշվում է, որ որոշ չվերթեր հետաձգվել կամ չեղարկվել են։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ Մոսկվայի այլ օդանավակայաններ ուղևորվող որոշ թռիչքներ ընդունել է «Դոմոդեդովոն»։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակման մասին։




































