Եվրամիությունն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։ Նոր պատժամիջոցների մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նշվում է, որ պատժամիջոցների 19-րդ փաթեթը ներառում է սահմանափակումներ բանկերի, այդ թվում՝ ռուսական և արտասահմանյան, ևս 118 նավի, որոնք կասկածվում են ռուսական նավթ տեղափոխելու մեջ, կրիպտոարժույթային հարթակների, 45 ընկերության նկատմամբ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ 28 595 պատժամիջոց է կիրառվել ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, ինչը մի քանի անգամ ավելի է, քան մյուս բոլոր երկրների նկատմամբ միասին վերցրած։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել էր, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին՝ Ուկրաինայի հակամարտության պատճառով։






































