ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Պետդեպարտամենտի լիազորությունների մասին օրենքի փոփոխությունը, որը պահանջում է Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների տեղակայման վերաբերյալ ամբողջական զեկույց, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Փոփոխությունն առաջարկել է կոնգրեսական Դինա Թայթուսը՝ (դեմոկրատ, Նևադա) ANCA-ի աջակցությամբ։
Փոփոխությունն ընդգծում է Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների տեղակայման հետևանքով առաջացող ազգային անվտանգության շարունակական ռիսկերը։ Նշվում է Թուրքիայի աճող շեղումը ՆԱՏՕ-ի չափանիշներից, այդ թվում՝ դաշնակից ուժերի հետ միասին գործելու նրա կարողությունը՝ օգտագործելով F-35-ի նման առաջադեմ համակարգեր։
Նաև ավելի մեծ թափանցիկության կոչ է արվում՝ Ռուսաստանի ռազմական և հետախուզական ծառայությունների հետ Թուրքիայի համագործակցության վերաբերյալ:





































