Հարավային Կորեայում հարյուրավոր թոշակառուներ իշխանություններից ստացել են ChatGPT-ով ռոբոտացված տիկնիկներ, հայտնում է RestOfWorld-ը:
Այս կերպ կառավարությունը հույս ունի օգնել տարեցներին հաղթահարել միայնությունը: Միջոցառումը կապված է երկրում առկա ժողովրդագրական խնդրի հետ:
Վերջին տարիներին Հարավային Կորեայում ծնելիության մակարդակը կտրուկ նվազել է, և տարեցները կազմում են բնակչության մեծամասնությունը: Նրանց հարազատները, թոռները և երեխաները չեն կարող շատ ժամանակ անցկացնել իրենց հետ՝ աշխատանքի և կարիերայի պատճառով:
Սոցիալական խնամքի համակարգը նույնպես չի կարողանում հոգ տանել թոշակառուների կարիքները. 2023 թվականին Հարավային Կորեայում գրանցվել էր 190 000 խնամակալի դեֆիցիտ։
Այս բարդ խնդիրները լուծելու համար տարածաշրջանային իշխանությունները բաժանել են ChatGPT-ով Hyodol տիկնիկներ: Դրանք կարող են ոչ միայն լավ զրուցակիցներ լինել, այլև հիշեցնել դեղորայքի կամ սննդի մասին: Տիկնիկներին ամրացված միկրոֆոնները ձայնագրում են հարցերի պատասխանները և տեղեկատվություն են փոխանցում սոցիալական աշխատողներին, ովքեր միջոցներ են ձեռնարկում, եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում։






































