Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:19

Իսրայելի ազգային անվտանգության նախարարն այցելել է Վրաստան և փորձել համոզել իշխանություններին, որ Գազայում սով չկա

Իսրայելի ազգային անվտանգության նախարարն այցելել է Վրաստան և փորձել համոզել իշխանություններին, որ Գազայում սով չկա

Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան «Օցմա Եհուդիտ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրը ժամանել է Վրաստան, որտեղ համոզել է իշխանություններին, որ Գազայում սով չկա, հայտնել է Israel National News-ը։

Ըստ լրատվականի՝ նա հանդիպումներ է ունեցել երկրի վարչապետի, Ներքին գործերի նախարարի և վրացական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ գերատեսչության ղեկավար Գելա Գելաձեն նշել է երկու երկրների անվտանգության ուժերի միջև «սերտ և արդյունավետ համագործակցությունը» և ընդգծել լավագույն փորձի փոխանակման կարևորությունն իսրայելցի նախարարի հետ բանակցությունների ընթացքում։

Վրացական կողմը հայտնել է տարբեր ոլորտներում գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամություն։ Բեն-Գվիրը համարվում է Իսրայելի կառավարության ամենավիճահարույց դեմքերից մեկը։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Նորվեգիան, նրա նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ բռնություն հրահրելու համար։

Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+