Ուկրաինան խաղաղության գործընթացում կարող է հույս դնել եվրոպացիների «անսասան համերաշխության» վրա, եվրոպացի առաջնորդները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնել է РИА Новости-ն։
«Ուկրաինան կարող է հույս դնել մեր անսասան համերաշխության վրա՝ խաղաղության հասնելու մեր ջանքերում, որը կապահովի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը», գրել է կանցլերը X սոցիալական ցանցի իր էջում։
Նա հավելել է, որ եվրոպացի առաջնորդները ողջունել են Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և «արդար և երկարատև խաղաղության հասնելու» ուղղությամբ։
Ավելի վաղ ԵՄ 5 երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Լեհաստանի առաջնորդները, ինչպես նաև Միացյալ Թագավորության վարչապետը համատեղ հայտարարություն էին տարածել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում տեղի ունեցած հանդիպումից հետո։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպելու և քննարկելու պատերազմին վերաբերող հարցեր։
Օգոստոսի 15-ին Ալյասկայում մոտ 3 ժամ բանակցել էին Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել որոշ հարցերում առաջընթաց գրանցելու մասին:





































