Թուրքական ուժերը լքում են իրենց դիրքերը Սիրիայի Հասակա նահանգի Թալ Թամր շրջանի Շաբլիա, Մանաջիր և Էս-Սոդա բնակավայրերում: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը՝ հղում անելով սիրիական ԶԼՄ-ներին։
Համաձայն ԶԼՄ-ների տվյալների՝ հեռանալիս թուրք զինծառայողները հրկիզում են այն դիրքերը, որտեղ մինչ այդ տեղակայված էին։
Հիշեցնենք, որ Սիրիայի Հասակա նահանգը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում և հենց այս շրջաններում են թուրքական զորքերը իրականացրել «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը։
Հիշեցենենք, որ երեկ Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Իդլիբի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցած բանակցությունների՝ Մոսկվայում տեղի ունեցած 2-րդ փուլը ևս չի կարողանում որևէ արդյունք արձանագրել: Ըստ թուրքական կողմի՝ ռուս-թուրքական բանակցություններում իրենց բավարարող արդյունք չի գրանցվել և ներկայացված քարտեզն ու պայմանները չեն ընդունել՝ ընդգծելով, որ Իդլիբի հարցում իրենց համար գլխավոր սկզբունքը Սոչի համաձայնագրին վերադառնալն է։
Նախագահ Էրդողանն էլ սպառնացել էր՝ նշելով, որ Իդլիբի օպերացիան այլևս վայրկյանի հարց է․ «մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






