Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:06

Պեսկովը նախընտրել է չխոսել Իդլիբում իրադարձությունների զարգացման «վատագույն սցենարների» մասին

Մոսկվան խորապես մտահոգված է Իդլիբի նահանգում տիրող իրավիճակով, այդ հարցով Անկարայի հետ մշտական քննարկում է ընթանում։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իրավիճակը Իդլիբում իսկապես շատ տագնապալի է, այն խորը մտահոգություն է առաջացնում։ Այս իրավիճակը մշտապես ռուսական և թուրքական կողմերի քննարկման թեմա է։ Մենք չէինք ցանկանա խոսել վատագույն սցենարների մասին», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Իդլիբում ՌԴ-ի և Թուրքիայի միջև ռազմական բախման հնարավորության մասին լուրերը։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Իդլիբում «սիրիացի զինվորականները պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ»: Նրա խոսքով՝ «այդ ահաբեկչական խմբավորումները, որոնք ագրեսիվ գործողություններ են իրականացնում սիրիական բանակի նկատմամբ, պետք է չեզոքացվեն»:

Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկվում է, սակայն կոնկրետ համաձայնություններ դեռևս չկա, հայտարարել է Պեսկովը:

«Նման հերթական գագաթնաժողովի անցկացման թեման բազմիցս շոշափվել է … գագաթաժողովի անցկացման հնարավորությունը քննարկվում է, ինչ-որ հստակ որոշումներ Այս առումով այժմ չկան», — ասել Է Պեսկովը: Նրա խոսքով, եթե բոլոր չորս առաջնորդները դա անհրաժեշտ համարեն, ապա «նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը» բացառված չէ:

Հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերին՝ Իդլիբում կտրուկ սրված իրադրության համատեքստում: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի խոսքով՝ Մերկելն ու Մակրոնը հայտարարել են, որ պատրաստ են միասին հանդիպել Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ «ճգնաժամի քաղաքական լուծմանը հասնելու համար»:

Փետրվարի սկզբին իրավիճակը Իդլիբում կտրուկ սրվել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուս և թուրք զինվորականները լռության ռեժիմ մտցնելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները միայն ուժեղացրել են իրենց հարձակումները: Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան պատրաստ է գործի դնել իր ողջ մարտական հզորությունը՝ Իդլիբում գործողություն իրականացնելու դեպքում: Նա նաև հայտարարել է, որ Իդլիբում նոր ռազմական գործողության մեկնարկը «միայն ժամանակի հարց է», դրա անցկացման բոլոր նախապատրաստություններն արդեն ավարտվել են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+