Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ հերթական անգամ պահանջելով փոխհատուցում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դատական հայցի պատճառն այն է, որ Քըլըչդարօղլուն կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել էր, թե Գյուլենականների (FETÖ- Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույց) քաղաքական թևը ներկայացնում է հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter–ի իր էջում ևս սկանդալային գրառում է կատարել․ «Գյուլենականների առաջ դուռ բացած քաղաքական ուժը գյուլենականների քաղաքական հենքն է։ Պետությունը գյուլենականներին հանձնած անձի անունը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»։
Ընդդիմադիր գործչի այս հայտարարությունը Էրդողանը տեղափոխել է իրավական դաշտ և պահանջել 500.000 լիրա (82.000 դոլար) փոխհատուցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







