ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիան հաստատել է Բաղդադում իր կողմից բազայի հրթիռակոծման մասին տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Անսասան վճռականություն» գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչը, որն Իրաքում և Սիրիայում ղեկավարում է ԱՄՆ-ի գլխավորած երկրների խումբը, հայտնել է, որ գնդակոծության ժամանակ ոչ ոք չի տուժել:
Այլ մանրամասներ ամերիկացի գնդապետը չի հայտնել։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի գիշերը Բաղդադի «կանաչ գոտում» ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող տարածքը հրթիռակոծվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






