Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:02
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Իդլիբում ռուս և թուրք զինվորականների միջև լիակատար փոխըմբռնում կա․ Լավրով

Ռուս և թուրք զինվորականները Սիրիայի Իդլիբ նահանգում մշտական կապի մեջ են, նրանց միջև լիակատար փոխըմբռնում կա։ Այս մասին լրագրողներին ասել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ամփոփման մամուլի ասուլիսում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենում Ռուսաստան ի և Թուրքիայի միջգերատեսչական պատվիրակությունների բանակցությունների հերթական փուլը և հույս հայտնել, որ նրանք կկարողանան ներկայացնել գաղափարներ, որոնք թույլ կտան ապաէսկալացնել իրավիճակը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև։

Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ ռուս և թուրք զինվորականները կրկին փորձել են լռության ռեժիմ սահմանել։ Ահաբեկիչների հարձակումների հետևանքով զոհվել են ռուս և թուրք զինվորականներ։

Սիրիական բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել ծայրահեղականների դեմ՝ փետրվարի 5-ին վերցնելով Իդլիբի մերձակայքում գտնվող Սարակիբ քաղաքը:

Փետրվարի 11-ի առավոտյան Սիրիայի ընդդիմությունը, որն աջակցում է Թուրքիային, լայնածավալ հարձակումներ է սկսել սիրիացի զինվորականների դեմ։ Մարտերին ակտիվ մասնակցություն են ունեցել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները (նշենք, որ խմբավորման գործունեությունը ՌԴ-ում արգելված է):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+